Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը: