Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ123+500 հատվածում (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) կառուցվել է հետիոտնային վերգետնյա անցում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարությունը կատարել է «Մավշին» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։

Հորդորում ենք հետիոտներին տվյալ հատվածում ճանապարհն անցնել վերգետնյա անցումով։