Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին Էրեբունու բաժնի գործընկերների հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները մայրաքաղաքի Աթոյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 21-ամյա մի օտարերկրացու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամից ավելի մարիխուանա և դեղնականաչավուն զանգվածով երեք գլանակ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։