Դեկտեմբերի 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու սաստկացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին էլի մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+6, 

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +9+12,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+10,

Արարատում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +9+12, 

Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +9+11, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+17,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12։