Հոկտեմբերից մինչ օրս Երեւանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 4563 գովազդ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը:

«Նախորդ երեք շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է 1410 ինքնակապ տեղադրված գովազդ»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարեւորեց այս գործը՝ նշելով. «Այս տարի գարնանը ընդունեցինք գովազդի մասին նոր չափորոշիչներ եւ տեսողական աղբը, որ ամենուրեք գովազդի տեսքով Երեւանում տեսնում էինք, եւ  նույնիսկ արդեն գուցե սովորել էինք, որ դա նորմալ է, իրականում  նորմալ չէր: Այս մաքրման աշխատանքները, որ տեղի են ունեցել, շատ կարեւոր են: Վստահ եմ, որ մեր նոր չափորոշիչներին համապատասխան տեղադրված գովազդը էականորեն փոխելու է քաղաքի տեսքը: Մենք բոլորս դրան արժանի ենք»: