ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Գոյ թատրոնի կոլեկտիվին։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
Ավելի վաղ նրանք հավաքվել էին նախարարության շենքի մոտ և պահանջում էին ներկայացնել հիմքերը, թե ինչու է աշխատանքից ազատվել թատրոնի տնօրենը։ Թատրոնի դերասանները վստահեցնում են, որ նախարարի որոշումն անօրինական է։
Թատրոնի աշխատակիցները նշեցին, որ Գոյ թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու կառավարության որոշման դեմ կա ներկայացված դատական հայց. այն պայմաններում, երբ տնօրենն է դատական հայցը ներկայացրել, կոլեկտիվի համար տարակուսելի է, թե ինչպես է շարունակվելու գործընթացը։





























