Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ Երեւնի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում Խորեն Գրիգորյանը կվերանշանակվի իր պաշտոնում. «Հենց լինելով ազգագրագետ՝ պարտադիր շարունակելու է մնալ շինբարեկարգման բաժնում: Ես ողջունում եմ լավ աշխատանքը, բարեխիղճ աշխատանքը և չեմ ողջունում ստերի հիման վրա մարդկանց վատաբանելը»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի մայիսին։ Գրիգորյանը մինչ այդ զբաղեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։