Թուրքական KAAN կործանիչի առաջին թռիչքը տեղի կունենա մի քանի շաբաթից, երեքշաբթի Anadolu-ին հայտնել են նախագծին ծանոթ աղբյուրները։

Աղբյուրները հավելել են, որ թուրքական «Aerospace Industries» (TUSAŞ) ընկերության կողմից իրականացվող Թուրքիայի կարևորագույն պաշտպանական նախագծերից մեկի՝ KAAN-ի նախապատրաստումն ու փորձարկումները շարունակվում են ամբողջ թափով։

Նշվում է նաև, որ այս տարվա ամռանը ԶԼՄ-ները հայտնել էին, որ KAAN կործանիչը օդ կբարձրանա արդեն այս տարվա դեկտեմբերի 27-ին։