Եթե մանդատը վայր դնելու մտադրություն ունենայի, կդնեի, դա պարզ պրոցես է, իհարկե, ոչ մի խոչընդոտ չկա վայր դնելու եւ ոչ մի խոչընդոտ չկա պահելու: Այս մասին ավագանու  նիստը բոյկոտելուց հետո ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում՝ 

Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների գնալու մասին նա խոսել է եւ հետընտրական շրջանում, եւ հիմա. «Կառավարումը ակնհայտ տապալված է, պերմանենտ կրիզիսի մեջ է գտնվում ավագանին: Ամեն մի նիստ մի նոր ներվերի կույտ է, մի նոր բախումներ, խոսակցություններ, որը նորից եմ ասում, ստեղծվել է հենց իշխանության ոչ պատասխանատու լինելու պատճառով: Հիմա իրենք ուզում են կառավարումը պահել մինչեւ 2026 թվական, որ այդ լծակներն ունենան: Մանկապարտեզների ամբողջ անձնակազմը իրենց միտինգներին էր, դպրոցների, ՀՈԱԿ-ների անձնակազմը, քաղաքապետարանի վարչության պետերը, որոնք այստեղ էին աշխատելու համար, բուկլետ էին բաժանում: Ինձ համար դա շատ ամոթ է, որպես երեւանցի, որովհետեւ մենք 18 թվականին հենց այդ երեւույթների դեմ էինք պայքարում: Հիմա իրենք ՀՀԿ-ի նույն գործը շարունակողն են, կներեք, ՀՀԿ-ն կարող է նեղանա, որ իրենց ՔՊ-ի հետ եմ համեմատում»: