Երեւանում, նոյեմբերի 4-6-ին, կկազմակերպվի «Հոգեբանության եւ իրավունքի խաչմերուկները» խորագրով միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն է  քննարկել  հոգեբանության, իրավունքի եւ այլ հասարակական գիտությունների փոխկապակցությունը եւ դերը իրավախախտների ռեաբիլիտացիայի, անչափահասների գործերով արդարադատության հարցերում եւ այլ ոլորտներում:

Կոնֆերանսը կազմակերպում է Հայաստանի ամերիկայն համալսարանի  Իրավաբանության բաժնի «Միջազգային բանտային ռեֆորմ կազմակերպությունը», ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ ԱՄՆ շրջանավարտների միությունը:

Այս կոնֆերանսի քննարկման կենտրոնում են լինելու  հոգեբանության եւ իրավունքի հատման կետերը, սոցիալական վարքի իրավական ասպեկտները, դեւիանտ վարքի հիմնախնդիրը գիտության տարբեր բնագավառներում, իրավաբանական հոգեբանության նորագույն ուղղությունների զարգացումը, հանցավորության կանխարգելումը, իրավական համակարգի եւ մարդու իրավունքների հոգե¬սոցիալական հիմքերը, հոգեբանության տարբեր բնագավառների հետազոտությունների արդյունքների ներդրման հեռանկարները իրավաբանական պրակտիկայում:

Կոնֆերասի երկրորդ օրը նվիրվելու է  Երեխաների արդարադատության հիմնախնդիրներին:  Այս թեմայի շրջանակներում լինելու են հետեւյալ հատուկ բաժինները` Անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միջազգային ստանդարտները /չափանիշները/,տարածաշրջանում անչափահասների արդարադատության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները. լավագույն պրակտիկան, քաղաքականությունը եւ նորարարությունները, անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելումը.տարածաշրջանային զարգացումներ, անչափահաս իրավախախտների վերականգնումը.իրավական եւ հոգեբանական հայեցակարգերը:

Կազմակերպվելու են նաեւ սեմինարներ անգլալեզու ակադեմիական գրագրության վերաբերյալ: Այս սեմինարները նախատեսված են հատկապես երիտասարդ գիտնականների, ուսանողների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հրատարակել իրենց աշխատանքները միջազգային գրախոսվող ամսագրերում:

Կոնֆերասին մասնակցելու են գիտականներ եւ պրակտիկ աշխատողներ տարբեր երկրներից: Հրավիրված են նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կառավության ներկայացուցիչներ

Ելակետային ելույթի համար հարվիրվել է  Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության  Ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրեդերիխ Լոզելը, ելույթներով հանդես են գալու նաեւ պրոֆեսորներ Էսեքսի համալսարանից: