Ռուսական «Պանցիր-ՍՄ» տիպի նորացված զենիթային համակարգերի համար ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ռազմական մասնագետների հետ համագործակցության արդյունքում ստեղծել են հակադրոնային հատուկ հրթիռներ, որոնք փորձարկման վերջնական փուլում են։

Ինչպես հայտնում է Techcult-ը, հրթիռներն ի զորու են ոչնչացնել անօդաչու թռչող ցանկացած սարք։

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական բանակը սկսեց ստանալ զենիթահրթիռային համակարգի արդիականացված տարբերակը, որի արդյունքում հիմնական մոդիֆիկացիայի մի շարք թերություններ և խնդիրներ շտկվեցին։

Բացի այդ, թարմացված համակարգերը համալրվել են նոր սերնդի բազմաֆունկցիոնալ տեսողական համակարգով, որը թույլ է տալիս համալիրին աշխատել մինչև 75 կիլոմետր հեռավորության վրա: