Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ կայացվել է եւս մեկ դատավճիռ, այս անգամ՝ Թոշախանայի գործով։ Քաղաքական գործիչը եւ նրա կինը՝ Բուշրա Բիբին, ստացել են 14 տարվա բանտարկություն։ Այս մասին տեղեկացրել է Dawn պարբերականը։

Խանին տասը տարով արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել, նա եւ նրա տիկինը նաեւ պետք է տուգանքներ վճարեն։

Թոշախանան կառավարական պաշտոնյաների նվերների հավաքման տեղն է։ Խանին մեղադրել են այն բանում, որ նա թաքցրել է իրեն մատուցված նվերները։

Ավելի վաղ Խանը եւ արտաքին գործերի նախկին նախարար Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել էին 10 տարվա բանտարկության պետական գաղտնիքի հրապարակման համար։