Աշուղական երգեր կատարող Գուրգեն Դաբաղյանը Ստամբուլում այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պոլսո Հայոց պատրիարքարանից, հայկական աշուղական երգեր կատարող Գուրգեն Դաբաղյանը Ստամբուլում մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում հայկական համույթի կազմում մասնակցել է Ստամբուլի Ջեւահիրի դահլիճում կազմակերպված համերգին:
Պոլսո Հայոց պատրիարքարան այցելած Գուրգեն Դաբաղյանին ընդունել է Հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը: Երիտասարդ երգիչը զրույցի ընթացքում նշել է, որ ցանկանում է մոտիկից ծանոթանալ ստամբուլահայ համայնքի հոգեւոր կենտրոնին եւ պատմել իր ծրագրերի մասին: Վարդապետ Անուշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ նորանոր նվաճումներ մաղթել Գորգեն Դաբաղյանին:



























