Թբիլիսիի քաղաքային դատարանը քաղաքացիական ակտիվիստ Նատա Պերաձեին դատապարտել է հինգ օրվա կալանքի՝ Սամեբա տաճարում Ստալինին պատկերող սրբապատկերի վրա ներկ լցնելու համար։ Այս մասին հայտնում է Նովոստի-Գրուզիան։

Սրբապատկերը չի վնասվել, քանի որ այն գտնվում է ապակու հետևում, սակայն գործողությունն ինքնին որակվել է որպես «մանր խուլիգանություն»։

Թբիլիսիի գլխավոր տաճարում Ստալինի կերպարի հայտնվելը բուռն հակասությունների տեղիք է տվել։ Պարզվել է, որ սրբապատկերը տաճարին նվիրել են Հայրենասերների ռուսամետ դաշինքի ղեկավարները։

Պատրիարքարանը ներկ լցնելը համարել է անընդունելի գործողություն, սակայն որոշել է հեռացնել Ստալինի կերպարը։ Այդ նպատակով Սամեբա է հրավիրվել հեղինակը, որը պետք է փոխարինի նշաններից մեկը։

Նախնական տվյալներով՝ Ստալինի կերպարը կփոխարինվի քաղցկեղից բուժված կնոջ կերպարով։