Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սեփական թիկնազորի աշխատակիցների պնդմամբ, մեկնել է հանրապետությունից դուրս: Համենայն դեպս, NEWS.am-ի թղթակիցը նման պատասխան ստացավ, երբ փորձեց հեռախոսով կապվել Բեգլարյանի հետ եւ մեկնաբանություններ ստանալ նրա անվան շուրջ շրջանառվող տարատեսակ շշուկների վերաբերյալ:
«Պարոն Բեգլարյանը քաղաքում չէ»,- լսվեց խոսափողի մյուս ծայրից: «Հանրապետությունո՞ւմ է»,- ճշտող հարցին էլ ստացանք «Ոչ, նա հանրապետությունում չէ, մի քանի օրից կվերադառնա եւ կպատասխանի ձեր հարցերին» պատասխանը:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երեւանի նախկին քաղաքապետին, ով նախագահականի աշխատակցին ծեծի ենթարկելու համար այս տարվա փետրվարին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, առաջիկայում բարձր պաշտոնի են նշանակելու:




























