Aston Martin Lagonda մարզական ավտոմեքենաների բրիտանական արտադրողը հիմնովին կատարելագործել է երկդռնանի Vantage V8-ը արտադրության յոթերորդ տարում։ Մեքենան ավելի արագ է դարձել եւ շատ ավելի հաճելի ներսակողմ ունի, տեղեկացրել է Drom.ru-ն։
Գլխավոր փոփոխությունը շարժիչի արտադրողականության զգալի ավելացումն է։ Առավելագույն հզորության ցուցանիշները եւ պտտող պահի բարձրակետը ավելացվել են 153 ձիաուժով (մինչեւ 656 ձիաուժ) եւ 115 Нм (մինչեւ 800)։
Ներսակողմը արմատապես վերափոխված է. ղեկը, նստելատեղերը, դռները, կոնսոլը՝ ամեն բան նոր է։ Ունի թվային վահանակ եւ համեմատաբար մեծ դիսփլեյ՝ 10,25 մատնաչափ անկյունագծով։
Կլիմա-վերահսկում վահանակը դարձել է վիրտուալ, բայց արմատական պարզեցման ընկերությունը չի դիմել, սրահը լի է կառավարման ֆիզիկական կոճակներով, ինտելեկտուալ վազքի ռեժիմներով։
Մեքենան արդեն կա վաճառքում, առաջին մատակարարումները կսկսվեն երկրորդ եռամսյակում։





























