Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում կարող է սկսվել ապրիլի կեսերին՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտից հետո, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
«Շատ շաբաթներ կանցնեն, մինչև Ռաֆահում գործողությունը կսկսվի, հավանաբար մինչև ապրիլի կեսերը՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտից հետո», - գրում է պորտալը:
Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է լայնածավալ գործողություն իրականացնել Ռաֆահում, որտեղ, ըստ իսրայելական զինվորականների, մնացել է ՀԱՄԱՍ-ի եւս չորս գումարտակ։ Վարչապետը նաև հանձնարարել է բանակին և պաշտպանության նախարարությանը ներկայացնել քաղաքից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Ռաֆահի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին: Այս հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 230 մարդ վիրավորվել է, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։





























