Նոյեմբերի 7-ն  Google-ի ավանդական լոգոտիպը փոխարինվել էր տոնականով` ի պատիվ Մարի Սկլադովսկայա-Կյուրիի:

Մարիա Սկլադովսկայան ծնվել է 1867թ. նոյեմբերի 7-ին Վարշավայում: Դպրոցն ավարտելուց եւ մի քանի տարի դաստիարակչուհի աշխատելուց հետո Մարիան մեկնել է Փարիզ եւ սկսել քիմիա ու ֆիզիկա ուսումնասիրել: Համալսարանն ավարտելուց հետո Մարիան սկսել է դասախոսել համալսարանում` դառնալով Սորբոնի պատմության առաջին կին դասախոսը: Այստեղ նա հանդիպել է իր ապագա ամուսին եւ գործընկեր Պիեռ Կյուրիին: Զույգը զբաղվել է հետազոտություններով, ուրանի ուսումնասիրությամբ: 20-րդ դարի սկզբին Կյուրիները նոր նյութ են հայտնաբերել` ռադիումը, հետո` պոլոնիումը, որն անվանել են Մարի Կյուրիի հայրենիք Լեհաստանի պատվին: Իրենց ունեցած մեծ ավանդի համար Մարի եւ Պիեռ Կյուրիները ֆիզիկայից Նոբելյան մրցանակ են ստացել: Նրանք ծրագրել էին ստեղծել ռադիոակտիվության ինստիտուտ, նշում է Calend.ru-ն:

1906թ. Մարիայի ամուսինը ողբերգական հանգամանքներում մահանում է, եւ նա ինքնուրույն է շարունակում ռադիումի հետազոտությունը: 1911թ. Մարի Կյուրին քիմիայից Նոբելյան մրցանակ է ստացել եւ դարձել այդ պատվավոր մրցանակի առաջին կրկնակի մրցանակակիր կինը:Ռադիացիայի հետազոտությունները Մարի Կյուրիի առողջության համար կործանարար են եղել: Նա մահացել է սպիտակարյունությունից`1934թ.  հուլիսի 4-ին: