Հայաստանում Սլովակիայի հյուպատոսությունը, հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 6-ին, բնապահպանական եւ մշակութային կոթողների պահպանման նպատակով, մաքրման աշխատանքներ է կազմակերպել Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
ՀՀ-ում Լլովակիայի հյուպատոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ մաքրման աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 70 երիտասարդ Հայաստանի տարբեր շրջաններից:
Նշենք, որ Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը որպես համամարդկային արժեք ունեցող հուշարձան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ, քանզի յուրաքանչյուրիս պարտքն է հետագա սերունդների համար պահպանել դարերի խորքից մեզ հասած ազգային պատմական հուշարձաններն ու կոթողները»,- ասված է հյուպատոսության հաղորդագրության մեջ:




























