Թել Ավիվի Կապլան փողոցում ցույցի ժամանակ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար բերման է ենթարկվել 18 մարդ, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները փակել են ճանապարհները նախապես հաստատված ցույցերի սահմաններից դուրս գտնվող տարածքներում և բախվել ոստիկանների հետ, երբ նրանց հրամայել են շարժվել:
Ջահերը ձեռքներին ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը Կապլան փողոցում, մինչդեռ ջրցան մեքենաներն ուղղվել են թույլատրված տարածքում կանգնած ամբոխի վրա։
Մոտ 10 մարդ տապալվել է հեծյալ ոստիկանների կողմից, երբ ոստիկանները փորձել են հետ մղել ամբոխին:





























