Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) նախագահ Մահմուդ Աբասին, երկուշաբթի տեղեկացրել է Associated Press-ը։
Այժմ նախագահը պետք է կամ ընդունի, կամ մերժի վարչապետի խնդրանքը։
Գործակալությունը նշել է, որ այդ քայլը կարող է բարեփոխումների անցկացման հնարավորություն տալ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի հակամարտությունից հետո Գազայի հատվածում կառավարի թարմացված ՊԱՎ-ը։
Զինված հակամարտությունն Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորման միջեւ Գազայի հատվածում շարունակվում է 2023թ. հոկտեմբերից։





























