Երեք մարդ զոհվել է իսրայելական անօդաչուի գրոհի հետեւանքով Լիբանանի հարավում, տեղեկացրել է Al Jazeera-ն՝ հղում կատարելով Լիբանանի անվտանգության մարմիններին։
Զոհվածների ավտոմեքենան խփվել է մերձափնյա ճանապարհին, որը տանում է դեպի Նակուրա քաղաք։ Զոհվածների անձը դեռ պարզված չէ։
Գիշերը իսրայելական ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Բլիդա սահմանամերձ գյուղի դիրքերին։ Այդ հարվածների հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման չորս զինյալ։





























