Իսրայելը միտումնավոր սովի է մատնում Գազայի հատվածի պաղեստինցիներին։ Այս մասին հայտնել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Իսրայելի եւ Պաղեստինի գծով տնօրեն Օմար Շաքիրը Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում։

«Նրանք սովի են մատնում Գազայի պաղեստինցիներին։ Նրանք սովն օգտագործում են խաղաղ բնակիչների հանդեպ որպես զենք, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասել է Շաքիրը։ Նա նաեւ նշել է, որ զինվորականների հարձակումները Գազայում օգնության համար դիմած մարդկանց վրա Իսրայելի «բազմամյա գործելակերպի» մի մասն են պաղեստինցիների հանդեպ։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում խիստ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների իսրայելական տարածք ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ ավելի քան 240 պատանդների վերցնելով, այդ թվում՝ երեխաներ, կանայք եւ ծերունիներ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածել Գազային եւ Լիբանանի ու Սիրիայի որոշ շրջանների, ինչից հետո սկսել է ցամաքային գործողությունն անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։