Նավթի հենանիշ ապրանքանիշերի գները ուրբաթ առավոտյան իջնում են՝ նախորդ առուվաճառքի արդյունքների հիման վրա նոյեմբերի սկզբից ի վեր իրենց ամենաբարձր մակարդակի բարձրանալուց հետո:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի մայիսյան ֆյուչերսների արժեքը կազմել է 85,23 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,19 դոլարով (0,22%) ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից։ Հինգշաբթի օրն այս պայմանագրերն աճել են 1,39 դոլարով (1,7%)՝ հասնելով 85,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) առավոտյան էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նվազել են 0,17 դոլարով (0,21%)՝ հասնելով 81,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Վերջին նստաշրջանի ավարտին այս պայմանագրերի գինն աճել է 1,54 դոլարով (1,9%) և հասել 81,26 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։