Եվրամիությունը ընդլայնված համագործակցության շրջանակում 2024-2027 թվականների համար Եգիպտոսին կտրամադրի 7,4 միլիարդ եվրո ֆինանսավորում, որի մասին կհայտարարվի կիրակի օրը Կահիրեում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյային:
Ըստ պաշտոնյայի, այդ գումարը կներառի 5 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնություն, 1,8 մլրդ եվրո ներդրումներ և 600 մլն եվրո դրամաշնորհներ։
Մակրոֆինանսական օգնության 1 միլիարդ եվրոն արտակարգ ֆինանսավորմամբ կտրամադրվի 2024 թվականին, ասել է պաշտոնյան։





























