Իսրայելը համաձայնել է ԱՄՆ առաջարկին իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալներով փոխանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Տեղեկացվել է, որ Իսրայելի ղեկավարությունն ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի առաջարկը փոխանակման պայմանների վերաբերյալ։ Բըրնսը մասնակցել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ փոխանակման վերաբերյալ բանակցություններին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Իր հերթին, ՀԱՄԱՍ-ի ղեկավարության, այդ թվում ռազմական առաջնորդ Յահյա Սինվարի պատասխանը կարող է պահանջել երեք օր։
Գործարքի արդյունքում ենթադրվում է փոխանակել մոտ 700 պաղեստինցու 40 իսրայելցու հետ, որոնց ՀԱՄԱՍ-ը պահում է Գազայի հատվածում։ CNN-ի աղբյուրը հաստատել է փոխանակման մասին տեղեկությունը, բայց հայտնել է, որ մնում են չլուծված հարցեր, ներառյալ Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարումները եւ անկլավում իսրայելական զորքերի գտնվելը։





























