Բուլգակովի թանգարանում մեկնարկել է «Վարպետը և Մարգարիտան» վեպի Բեհեմոթ կատվի լավագույն կերպարի մրցույթը։ Այս մասին հայտնում է հաստատության Telegram ալիքը։
Մրցույթին կոչ են արել մասնակցել 18 տարեկանից բարձր նկարիչներին ու նկարազարդողներին։ Յուրաքանչյուր մասնակցից կընտրվի մեկ գունավոր կամ սև ու սպիտակ աշխատանք, ժյուրին կընտրի 10 լավագույն աշխատանքները, որից հետո թանգարանի պաշտոնական համայնքում քվեարկությամբ կընտրվի հաղթողը։ Հաղթողի նկարը կօգտագործվի թանգարանի բոլոր պատկերային արշավներում, այն կտեղադրվի նաև կայքում և կօգտագործվի հուշանվերների համար։
«Մենք ցանկանում ենք, որ կերպարը լինի ճանաչելի, լակոնիկ, ժամանակակից և փոխանցի կերպարի բուռն ոգին։ Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն շնորհակալագրերով, իսկ երկրորդ և երրորդ տեղի համար կշնորհենք խրախուսական մրցանակներ»,- հայտնել են թանգարանից։
Մրցույթի հաղթողը թանգարանից կստանա նաև հուշանվեր՝ իր նկարով, ինչպես նաև կստանա թանգարանի ընտրած տարածքում անհատական ցուցադրության իրավունք։





























