Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնին եւ շնորհավորել դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, նշելով, որ առկա է լավ հիմք առեւտրաշրջանառության ծավալների ավելացման համար:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տնտեսության, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, երկու պետությունների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերվող հարցերի վերաբերյալ:
Ֆամ Սուան Շոնը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վիետնամի վարչապետի ջերմ ողջույնները եւ Վիետնամ այցելելու հրավերը:




























