Նավթի գնանշումները հինգշաբթի առավոտյան բարձրանում են՝ նախօրեի զգալի վերելքից հետո՝ պայմանավորված Իսրայելին Իրանի հարվածի հետ կապված մտահոգություններով։

Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,11 դոլարով (0,12 տոկոս)՝ մեկ բարելը 90,59 դոլար։ Չորեքշաբթի Brent-ը թանկացել էր 1,06 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 90,48 դոլար։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,1 դոլարով (0,12 տոկոս)՝ մեկ բարելը 86,31 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 0,98 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 86,21 դոլար։