Հայաստանը 44-օրյա պատերազմում կրած պարտությունից անհրաժեշտ դասեր է քաղել ու այժմ սահմանին բառացիորեն ամրոցներ է կառուցում։ Այս մասին ապրիլի 11-ին խորհրդարանում Կառավարության 5-ամյա ծրագրի (2021-2026) 2023 թվականի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ընդդիմադիր Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Այսպես, ըստ նրա, ռազմաքաղաքական ղեկավարությունն ինտենսիվորեն ամրապնդում է պաշտպանությունը։
Նախկինում, ինչպես նշեց պատգամավորը, դեռևս հին իշխանության օրոք անցակետերը պահածոների թիթեղյա տարաներով էին կառուցված։
«Իսկ այսօր սահմանին բառացիորեն ամրոցներ են կառուցվում։ Դրանք շատ կլինեն, և դրանք կլինեն Հայաստանի սահմանի ողջ պարագծով»,- հավելեց պատգամավորը։
Նա համեմատեց այն Չինական Մեծ պատի կառուցման հետ, որը կառուցվել է մի քանի հազար տարի առաջ՝ արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար։





























