Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 21-26-ին,  այցելություններ կկատարի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա եւ Լիտվա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստին: