Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև օգոստոսի սկիզբ երկարաձգել է Ալեքսեյ Նավալնիի երեք փաստաբանների կալանքը, որոնք ներգրավված են ծայրահեղական համայնքի վերաբերյալ քրեական գործով, RIA Novosti-ին հայտնել են դատարանում։

 «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Իգոր Սերգունինի, Վադիմ Կոբզևի և Ալեքսեյ Լիպցերի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցը մինչև օգոստոսի 3-ը երկարաձգելու մասին», - ասվում է դատարանում։

Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է։

Նրանք մեղադրվում են ՌԴ քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն ծայրահեղական համայնքին), որի պատժամիջոցը նախատեսում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով։ Նրանք ձերբակալվել են հոկտեմբերին, իսկ ավելի ուշ ներառվել են ահաբեկիչների և ծայրահեղականների Ռոսֆինմոնիթորինգի ցուցակում: