Ազգային ժողովում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարը խոսել է սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված թեմաներից, նաեւ արտաքին քաղաքական այլ թեմաների է անդրադարձ եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց, որ ինքը շուտ է հանդիպումից դուրս եկել, սակայն իր ներկայության ժամանակ չի քննարկվել Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների կողմից ԱԳՆ շենքը շրջափակելու հետ կապված հարցը: