Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին, որը ստորացված է թշնամու կողմից: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը`դիմելով խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկաններին:
«Դուք, ծառայելով նրան, ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը։ Դուք սրա՛ մասին մտածեք։ Մեզ թշնամացրել են այս մարդիկ: Դրա՛ մասին մտածեք դուք։ Վտանգը ոչ թե մեզնից է, այլ ձեզ հրաման տվողներից՝ թե՛ բարոյապես, թե՛ իրավական իմաստով»,- ասաց նա։
Նա նշեց՝ իշխանության ներկայացուցիչները համարձակություն չունեն դուրս գալ, նայել ժողովրդի աչքերի մեջ եւ բացատրություններ տալ, փոխարենը ոստիկանական զորքերով են ուզում պաշտպանվել կամ նույնիսկ բախման տանել ժողովրդին։
«ց։ Ո՞վ է նա, ինչպե՞ս կարելի է դա թույլ տալ; Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, սադրանք էր՝ ամենավերջին աստիճանի։ Մենք մեր իրավունքները պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք մինչև վերջ։ Ճշմարտության համար բացարձակ որևէ արգելք չի կարող լինել մեր երկրում»,- ասաց Սրբազանը:
Նիկոլ Փաշինյանին դիմելով Բագրատ Սրբազանը ասաց, որ արտգործնախարարին այսօր Փաշինյանը դարձյալ հանձնել է:
«Ոչ մի բանով չես վախեցնելու, մարդու որդի։ Քեզ ամեն ինչով վախեցրել են՝ քո տերերը հատկապես։ Քո արտգործնախարարին այսօր դարձյալ հանձնեցիր։ Երրորդ անգամ հանձնեցիր։ Քո մտերիմ ընկերոջը հանձնեցիր։ Ոստիկաններին էլ եմ ասել՝ եթե իր մտերիմ ընկերոջը հանձնում է, ձեզ հանգիստ ու հանգիստ կհանձնի»,- ընդգծեց նա։





























