Կկուները հայտնի են այն բանով, որ մրցակից թռչուններին ստիպում են խնամել իրենց ձագերին, նոր տվյալները վկայում են այն մասին, որ այս ռազմավարությունը նպաստում է  կենսաբազմազանության ընդլայնմանը՝ ի հաշիվ այդ ենթատեսակի ստեղծման էվոլյուցիայի ընթացքում։

Քեմբրիջի համալսարանի գիտնականները մասնակցել են բրոնզագույն կկուների քսանամյա միջազգային հետազոտությանը Science ամսագրի համար։

Նրանք ուսումնասիրել են կկուների ձվադրմանը փոքր երգեցիկ թռչունների բներում։ Որոշ բրոնզագույն կկուներ էվոլյուցիայի են ենթարկվել, որպեսզի ավելի շատ նմանվեն բնատեր թռչուններին՝ խուսափելու համար բացահայտվելուց։

Հետազոտությանը մասնակցել է Քեմբրիջի համալսարանի, Ավստրալիայի ազգային համալսարանի, Ավստրալիայի CSIRO ազգային գիտական գործակալության եւ Մելբուռնի համալսարանի հետազոտողների միջազգային խումբը։

Պարզվել է, որ երգեցիկ բնատեր թռչունները, կկվի ձագին ընդունելու փոխարեն, սովորել են ճանաչել տարօրինակ տեսք ունեցող ձագերին եւ դուրս նետել նրանց։

Ի պատասխան՝ բրոնզագույն կկուն էվոլյուցիայի է ենթարկվել, որպեսզի հաղթի գոյապայքարում՝ ավելի լավ նմանակելով բնատեր թռչուններին եւ փոխանցելով իր գեները։

Հետազոտողների խոսքով՝ այս նոր գծերը նոր տեսակների առաջացման առաջին նշաններն էին։ Հետազոտողները վերցրել են ԴՆԹ ձվի կճեպից, որը պահվում էր թանգարաններում եւ հավաքածուներում, եւ պարզեցրել են այն գենետիկական հետազոտությունների համար։ Նրանք միավորել են այն քսանմայա դաշտային հետազոտությունների արդյունքների հետ՝ դրանց վարքի վերաբերյալ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ այսպես կոչված տեսակաստեղծումը, որի դեպքում կազմավորվում է կենդանիների նոր տեսակը, ավելի զարգացած է եղել այն կկուների մոտ, որոնք շատ պահանջկոտ են եղել իրենց տերերի նկատմամբ։