Ցինհայ-Տիբեթի բարձրավանդակում լճերի մակերեսը, գլոբալ ջերմացման հետ կապված, վերջին 30 տարում մեծացել է 10 հազար քառակուսի կիլոմետրով։ Այս մասին տեղեկացրել է China Daily թերթը՝ հղում կատարելով Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտությանը։

Գիտնականների կանխատեսմամբ՝ 21-րդ դարի վերջին անգամ ոչ մեծ արտանետումների պարագայում, այդ լճերը կարող են ընդլայնվել եւս 20 հազար քառակուսի կիլոմետրով։ Դա կհանգեցնի Տիբեթում լճերի մակարդակի բարձրացման 10 մետրով, իսկ ջրի ծավալը կավելանա 652 մլրդ տոննայով։ Այսպիսով, ջրամբարների լցվելու ինտենսիվությունն աշխարհի ամենաբարձր բարձրահարթում չորս անգամ ավելի բարձր կլինի, քան վերջին 50 տարիներին։

Չինաստանի գիտությունների ակադեմիայի Ցինհայ-Տիբեթի բարձրավանդակի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Չժան Գոցինի խոսքով՝ լճերի նման մեծացումը բարձրացնում է տարերային աղետների հավանականությունը, անդրադառնում էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության վրա։ Նրա գործընկեր Սյույ Ֆենլինի խոսքով՝ արտանետումները մթնոլորտում ինտենսիվ կլինեն, ջրամբարների մակերեսը հարթավայրի հյուսիսային մասում կարող է կրկնապատկվել, կենտրոնական մասում՝ ավելանալ 50 տոկոսով։

Ինչպես նշել է Սյույ Ֆենլինը, Տիբեթում լճերի ընդլայնումը սպառնում է ավելացնել ջերմոցային գազերի արտանետման ծավալները եւ էլ ավելի արագացնել գլոբալ ջերմացումը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ցինհայ-Տիբեթի բարձրավանդակում կա 60 հազար լիճ, որոնց մակերեսը հասնում է 50 հազար քառակուսի կիլոմետրի։ Դրանց բաժին է ընկնում Չինաստանի ջրամբարների մակերեսի 50 տոկոսը։