2000 թվականին ստեղծված քաղաքացիական և ռազմական ավիացիայի ոլորտում գործող միջազգային արդյունաբերական Airbus ընկերությունը ցուցադրել է կործանիչին նմանվող անօդաչու թռչող սարքի նոր կոնցեպտ, գրում է naked-science-ը։

Wingman-ը հետևող կործանիչ անօդաչու թռչող սարք է, որը կարող է կառավարել Eurofighter-ի բազմաբնույթ կործանիչի օդաչուն: Նոր արտադրանքը նախատեսված է բարձր  ռիսկային առաջադրանքներ կատարելու համար՝ կառավարվող ինքնաթիռների սպառնալիքները նվազագույնի հասցնելով:

Ենթադրվում է, որ սույն անօդաչու թռչող սարքը կընդլայնի մարտական ​​ինքնաթիռների հնարավորությունները՝ անօդաչու հարթակներ առաջարկելով հետախուզման, խափանման և հարվածային գործողությունների համար։

Wingman-ի համապարփակ մոդելը հունիսի 5-9-ը կցուցադրվի Բեռլինում անցկացվելիք միջազգային ավիացիոն և օդատիեզերական ILA ցուցահանդեսում