Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ատեստավորվել են 105 հարկադիր կատարողներ. 27  հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման  պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում  ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի հարկադիր կատարողների շարքում ավելացել է իգական սեռի ներկայացուցիչների թիվը: Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ ԴԱՀԿ ծառայության աշխատանքներին կին հարկադիր կատարողների մասնակցությունն ամրապնդում է կարգապահությունը եւ բարձրացնում արդյունավետությունը:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ալիմենտի բռնագանձման բաժնի գործունեությանը, հաշվի առնելով, որ  հատկապես ալիմենտ ստացող ծնողների երեխաները ավելի մեծ ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն:

Նշենք, որ ատեստավորումն  իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների  առնավազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր  ատեստավորման: