Գործարար Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ իր ընկերություններում կարգելի օգտագործել Apple սարքեր, եթե դրանցում ինտեգրված լինեն արհեստական բանականության տեխնոլոգիաներ։
«Եթե Apple-ը ներկառուցի [ընկերության տեխնոլոգիայում] OpenAI օպերացիոն համակարգ, ապա Apple սարքը կարգելվի իմ ընկերություններում։ Դա անթույլատրելի խախտում է անվտանգության ոլորտում»,- գրել է նա X-ի իր էջում։ Նա նաեւ նախազգուշացրել է հնարավոր արգելքի մասին՝ մեկնաբանություններ թողնելով Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի X-ի հրապարակման տակ՝ նվիրված Apple Intelligence-ին՝ գեներատիվ արհեստական բանականությանը։ «Կամ կանգնեցրեք այդ ահավոր լրտեսական ծրագիրը, կամ Apple-ի բոլոր սարքերը կարգելվեն իմ ընկերություններում»,- գրել է Մասկը։
Apple կորպորացիան հունիսի 10-ին ներկայացրել է iOS 18նոր օպերացիոն համակարգը, ինչպես նաեւ իր գեներատիվ արհեստական բանականությունը՝ Apple Intelligence-ը։ Այն ունի այնպիսի գործառույթներ, ինչպիսին են տեքստերի կարճ բովանդակությունը, նկարների գեներացիան մի քանի ոճերով, էմոձիների գեներացիան։ ԱԲ-ն կարող է օգտագործել տարբեր տեղեկություն սմարթֆոնից, որպեսզի հասկանա դրանում դրված խնդիրների համատեքստը։ Կորպորացիայի ներկայացուցիչները նշել են, որ իրենց ԱԲ-ն չի հավաքում տեղեկություն եւ այն գործադրում է միայն սարքի վրա։
Apple-ը թարմացումը թողարկել է նաեւ Siri ձայնային օգնականի համար. այն ինտեգրվելու է OpenAI-ի ChatGPT չափ-բոտի հետ։ Siri-ն ավելի լավ կհասկանա նաեւ համատեքստը, կնկատի վրիպակները եւ խոսքի սխալները։





























