Քևին դոգը, որն ապրում է ԱՄՆ Այովա նահանգում, վերջերս ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը և նրան հաճախ շփոթում են ձիու հետ։
Բայց Քևինը չի կարողանում դիմակայել փոշեկուլին, որից նա «սարսափելի վախենում է», ասել են նրա տերեր Թրեյսի և Ռոջեր Վուլֆերը «Գինեսի ռեկորդների գիրք» պարբերականում վերջերս հրապարակված հարցազրույցում։
Արդարության համար հարկ է նշել, որ երեք տարեկան Քևինը միակ արարածը չէ, որ վախենում է փոշեկուլից, որը բարձր ձայն և տարօրինակ հոտեր է արձակում, որոնք կարող են վախեցնել շներին, կատուներին և այլ ընտանի կենդանիներին: Բայց նրա տպավորիչ կազմվածքի պատճառով այս վախը տարօրինակ հակադրություն է ստեղծում:
Ոտնաթաթերից մինչև վզակոթը Քևինի երկարությունը 97 սմ է։ Քևինը ութ մատնաչափով բարձր է գերմանական դոգի միջին արուից:





























