Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը (IMD) կարմիր տագնապ է հայտարարել հյուսիսարևելյան Ասամ և Մեղալայա նահանգներում և հյուսիսային Արունաչալ Պրադեշ նահանգներում՝ անդադար տեղումների պատճառով:
Անցած 24 ժամվա ընթացքում այս շրջանների մեծ մասը գրանցել է ռեկորդային տեղումներ` ծայրահեղ հորդառատ անձրևների արդյունքում, որոնց օրական մակարդակը որոշ շրջաններում տատանվել է 47-ից 78 սմ-ի սահմաններում: Աղետից լրջորեն տուժել է Ասսամ նահանգը, որտեղ ամպրոպները, ջրհեղեղներն ու դրանց պատճառած սողանքները հանգեցրել են 26 մարդու մահվան։ Բրահմապուտրա գետի վարարումը հանգեցրել է 459 գյուղական բնակավայրերի հեղեղմանը, որտեղ ջրհեղեղից տուժել է 412 հազար բնակիչ։ Ավելի քան 1 միլիոն մարդ տարհանվել է ջրհեղեղի գոտուց և տեղավորվել 240 ժամանակավոր ճամբարներ։ Անձրևներն ավերել են Ասամում ոռոգման կառույցներն ու մայրուղիները և առաջացրել էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ։
IMD-ն օգտագործում է չորս գունային կոդ եղանակի նախազգուշացման համար՝ կանաչ (անվտանգ լինել դրսում), դեղին (պոտենցիալ վտանգավոր, զգույշ եղեք), նարնջագույն (վտանգավոր, պատրաստ եղեք) և կարմիր (անտեղի մի՛ լքեք տները, նախազգուշական միջոցներ ձեռնարկեք, եթե դուրս եք գալիս տնից) նախազգուշական միջոցներ։
Հնդկաստանի երեք նահանգներում հորդառատ անձրևների պատճառով կարմիր տագնապ է հայտարարվել

Հասանելի է
русский


























