Հնագույն լողափը, որը մոտ 2000 տարի առաջավերվել էր Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով, վերականգնողական աշխատանքներից հետո կրկին բացվել է հանրության համար, հայտնել է CNN-ը։
Ենթադրվում է, որ Հերկուլանում հնագիտական այգու լողափն այն վայրն է, որտեղ Մեր թվարկության 79 թվականին ավելի քան 300 մարդ ապարդյուն փորձել է փրկվել բնական աղետից ՝ սպասելով քաղաքացիական պաշտպանության ուժերի ժամանմանը ծովակալ և հռոմեացի նշանավոր գիտնական Պլինիուս Ավագի գլխավորությամբ:
Լողափը չորեքշաբթի վերաբացվել է հանրության համար՝ տարիներ շարունակ հնագիտական պեղումներից և վերականգնողական աշխատանքներից հետո, որի տնթացքում հայտնաբերել են մարդկու աճյուններ և հրաբխի ժայթքման այլ ապացույցներ:
Հերկուլանում ամենակարևոր գտածոն 2021 թվականին հայտնաբերված «վերջին փախուստի դիմածի» հայտնաբերումն էր՝ 40-ն անց տղամարդու կմախքը, որն, ըստ ամենայնի, փորձել է փախչել դեպի ծով, և որը հետը տանում էր ամենաարժեքավոր իրերը պարունակող պայուսակը:
«Հերկուլանում, Պոմպեյ, Օպլոտնիս. մենք աշխատում ենք բազմաթիվ նախագծերի վրա», - չորեքշաբթի հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն: -Նա հավելել է, որ ըստ բյուջեի մասին օրենքի՝ իրենք ֆինանսավորել են պեղումները, և կան շինհրապարակներ, որոնք ակտիվ են առավել քան երբեք և նոր գանձեր են հայտնաբերում, որոնք խթանում են գիտնականների գործունեությունը։
Հավատում ենք այս ամենին՝ այս տարածքի ստեղծմանը, միավորմանն ու ամրապնդմանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս շատ արժեքավոր է ճանաչել և որն աշխարհի կարևորագույն հնագիտական տարածքներից մեկն է։





























