42 պաղեստինցի զոհվել է Շաթի փախստականների ճամբարի եւ Գազայի Թուֆահ թաղամասի վրա իսրայելական գրոհների հետեւանքով, Al Jazeera հեռուստաալիքին տեղեկացրել է Գազայի կառավարական մեդիա-ծառայության ղեկավարը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ 24 մարդ զոհվել է Շաթի փախստականների ճամբարի յոթ տներում, եւս 18 հոգի՝ Թուֆահ թաղամասում։




























