ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդեռլանդները և Կանադան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Լիբանանի տարածքը։

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել նախապատրաստվել տարհանմանը։

Իր հերթին, Գերմանիան և Նիդեռլանդները, հետևելով Կանադային, կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը, վախենալով, որ Լիբանանի և Իսրայելի միջև կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել: «Գերմանիայի քաղաքացիներին հորդորում են անհապաղ լքել Լիբանանը»,- նախազգուշացրել է Լիբանանում երկրի դեսպանությունը։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ նման իրավիճակում օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել, իսկ եթե դա տեղի ունենա, չի բացառվում, որ թռիչք կատարելն անհնար կդառնա։

Ընդհանուր առմամբ, իրենց քաղաքացիներին նմանատիպ կոչ են արել առնվազն 10 երկրներ։