Կորեայի Հանրապետության իշխանությունները հաշվել են աղբով լցված ավելի քան 180 փուչիկ, որոնք արձակվել են Հյուսիսային Կորեայից։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գոծակալությունը։

Այս անգամ 180 փուչիկներից 70-ը իջել է Սեուլում եւ մայրաքաղաքի Կյոնգիդո արվարձանի հյուսիսային շրջաններում։ Տեղի ժամանակով ժամը 09.00-ին օդում արդեն փուչիկներ չկային։ Մասնագետներն աղբի մեջ թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ արձակել է երեք օր անընդմեջ։ Հունիսի 24-ին ուղարկվել է մոտ 350 փուչիկ, հունիսի 25-ին՝ 250։ Մայիսի 28-ից նման յոթ գործողություն է իրականացվել։

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ պատասխանելու են հարավկորեացի ակտիվիստների քարոզչական թռուցիկների առաքմանը։ Վերջինները թռուցիկներով փուչիկներ էին ուղարկել հունիսի 20-ին։ Հաջորդ օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտնել էր, որ ժողովրդական հանրապետությունը մտադիր է պահել խոսքը։