Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները, ինչպես միշտ, շրջայց էին կատարում սպասարկվող տարածքում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայության ընթացքում ոստիկանների ուշադրությունից չի վրիպում ոչ մի դեպք։ Այս անգամ ևս անմիջապես նկատեցին կասկածելի իրողությունը։
Պարզվել է՝ երիտասարդը Ազատության պողոտայում կայանված մեքենայի վրայից բացահայտ հափշտակել է դրամապանակ և դիմել փախուստի:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները պարզվում են։





























