Հունիսի 28-ին` ժամը 12:00-ին, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ գլխավոր դատախազությանը հաղորդում կներկայացնեն հունիսի 12-ին ոստիկանության կատարած հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Հայաքվե» նախաձեռնությունից:

«Հրավիրում ենք միանալու մեզ հունիսի 28-ին` ժամը 12:00-ին, գլխավոր դատախազության շենքի առջև»,-ասված է հաղորդագրության մեջ: