ՄԱԿ-ում վետոյի մեխանիզմը ոչ մի դեպքում չի վերանա, հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ТАСС -ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված բացառիկ հարցազրույցում։

«Կա նաև վետոյի շատ բարդ խնդիր։ Վետոյի մեխանիզմը ոչ մի դեպքում չի վերանա, սակայն Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի հարաբերություններում որոշակի առաջընթաց կա»,- շեշտել է նա։

«Վետո դնելու դեպքում Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդից պարզաբանում է ստանում։ Ենթադրում եմ՝ կան Անվտանգության խորհրդի աշխատանքային մեթոդների ասպեկտներ, որոնք կարելի է բարելավվել»,- նշել է Անտոնիո Գուտերեշը։ Նա կարևորել է Անվտանգության խորհրդի արդյունավետությունն ու ամրապնդել Անվտանգության խորհրդի օրինականությունը բարձրացումը, քանի որ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, բարձր գին է վճարում, երբ Անվտանգության խորհուրդն ի վիճակի չի լինում լուծել որևէ խնդիր։