ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ТАСС -ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ ծրագրում է ժամանել Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի 29-րդ համաժողովին։

«Այո, իհարկե»,- ասել է նա՝ ի պատասխան համաժողովին մասնակցելու իր պլանների մասին հարցին: «Ես միշտ մասնակցում եմ COP կոնֆերանսներին, գալիս եմ դրանց սկզբում և վերջում»:

«Ես ակնկալում եմ, որ սա փոփոխությունների պահ կլինի այն առումով, որ կլինի համաշխարհային ճանաչման պահ, որ մենք գնում ենք դեպի անդունդ», - հավելել է Գուտերեշը: