Հունիսի 27-ին, Իսակովի պողոտայում պարեկները նկատել են «Lexus LX» մակնիշի  «111 VD 11» համարանիշի ավտոմեքենան, որի առջևի և կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները կագնեցրել են ավտոմեքենան, ինչից հետո վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործով «ՎՄԳ-էԼՖ» ՍՊԸ հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան վարել է 36-ամյա Մուշեղ Հարությունյանը:

Նշված ավտոմեքենան 3-րդ անգամ է տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք և 3 անգամ էլ ղեկին եղել է Մ. Հարությունյանը, ով տարիներ առաջ Ռուսաստանի դաշնությունում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի մասնակից է եղել: